Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Իրանի ԱԳՆ-ում հոգեբանական պատերազմի բաղադրիչ են որակել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն ամերիկյան նոր պատժամիջոցները որակել Է որպես Վաշինգտոնի հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասը, որը «կույր ատելություն» Է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մեկ օր առաջ ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել իրանական 20 ընկերությունների ու բանկերի նկատմամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս Է կազմում) կազմում գործող աշխարհազորին պաշտպանելու համար:

«Այդ քայլը դիտարկում ենք որպես ԱՄՆ-ի բացահայտ անարգանք միջազգային-իրավական մեխանիզմների նկատմամբ, ինչը կապված Է Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի կույր ատելության հետ»,-հայտարարել Է գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ նոր պատժամիջոցները որակելով Իրանի դեմ Վաշինգտոնի «հոգեբանական պատերազմի» ու նրա վրա ճնշման բաղկացուցիչ մասը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, հակառակ «իրանական ժողովրդին աջակցելու վերաբերյալ հայտարարությունների», պատժամիջոցներ սահմանելով, նրա համար խոչընդոտներ Է ստեղծում արտասահմանյան երկրների հետ հարաբերություններում եւ խանգարում Է օգտվել առեւտրատնտեսական կապերն օգտագործելու հնարավորությունից: Քասեմին հավելել Է, որ ԱՄՆ-ի որդեգրած մոտեցումները եւ գործելակերպը, միջազգային-իրավական նորմերը չպահպանելը ոչ միայն վնասում են իրանական ժողովրդի շահերին, այլեւ սպառնում են աշխարհի կայունությանն ու անվտանգությանը այն ժամանակ, երբ Թեհրանը եւ միջազգային հանրակցությունը փորձում են հող ստեղծել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իրանական շահերի ապահովման համար: ՌԴ ԱԳ նախարարությունում նույնպես մեկնաբանել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Այսպես, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հոկտեմբերի 17-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Մոսկվան միանշանակ բացասաբար Է վերաբերվում Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր ընդլայնմանը, Վաշինգտոնը ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում, որպեսզի ճնշի իրեն անցանկալի երկրներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ