Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԾԿՀ-ն մոնիթորինգի առաջին փուլի արդյունքներով ապօրինի ջրօգտագործման հարյուրավոր դեպքեր է հայտնաբերել

ՀԾԿՀ-ն մոնիթորինգի առաջին փուլի արդյունքներով ապօրինի ջրօգտագործման 
հարյուրավոր դեպքեր է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային ծառայությունները կարգավող հանձնաժողովից, հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, ճշտվել խմելու ջրի նախնական չհաշվառված ծավալներ: Հանձնաժողովում այժմ վերլուծվում և ամփոփվում են առաջին փուլի արդյունքները:  

Հոկտեմբերի 15-ից մեկնարկել է մոնիթորինգի երկրորդ փուլը, որը կիրականացվի մինչև  հոկտեմբերի 19-ը: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են հանրապետության մարզերում, որին, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ինչպես նախկինում, այժմ էլ, մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

Հոկտեմբերի 16-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մոնիթորինգի մասնակիցներին սեփականատիրոջ կողմից արգելվել է մուտք գործել Էջմիածին քաղաքը սնող ջրատարի վրա կառուցված  «Հայասի» կոնյակի, գինու, հյութերի գործարան: Մոնիթորինգ իրականացնող խումբն, արդեն իրավապահների օգնությամբ,  նշյալ տարածքում կիրականացնի դիտարկում:  

Մարզերում, մինչև հոկտեմբերի 19-ը,  շարունակվելու է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում իրականացվող մոնիթորինգը:

 

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]