Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը նախկին պաշտոնյաների՝ նոր պաշտոնների նշանակումը չի պայմանավորում կադրային քաղցով

Արարատ Միրզոյանը նախկին պաշտոնյաների՝ նոր պաշտոնների նշանակումը չի 
պայմանավորում կադրային քաղցով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին պաշտոնյաների՝ նոր պաշտոններում նշանակումն ամենևին էլ պայմանավորված չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրային պակասով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Մեր թիմում նախկին պաշտոնյաների ընդգրկելը պայմանավորված չէ կադրային քաղցով: Շատերի համար փորձառուն միշտ նույնացվում է լավ մասնագետի հետ, իսկ փորձ չունեցողը՝ վատի: Ես այդպիսի որակում չէի անի: Մենք ունենք շատ փորձառու սրիկաներ, ովքեր գիտեն համակարգի ամեն դետալը, և օգտվելով այդ փորձից, թալանել են ողջ համակարգը: Կան անփորձ երիտասարդներ, ովքեր, իրենց արժեքներից ելնելով, կայացնում են քաղաքական ճիշտ որոշումներ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա կարծիքով՝ փորձը կարճ ժամանակում կարելի է ձեռք բերել: 

ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի հերթական նիստում Սյունիքի մարզպետ է նշանակվել Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ` Դավիթ Գևորգյանը, իսկ Արմավիրի մարզպետ` Համբարձում Մաթևոսյանը: Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի երկուսին «Բարգավաճ Հայաստան» և «Հայ  յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետ: Վերջին օրերին հատկապես շատ է քննարկվում Հունան Պողոսյանի նշանակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]