1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները

Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական միտումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև արձանագրված որոշակի բացթողումները:

Անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, զորակոչիկների բժշկական փորձաքննությունների և բուժհետազոտությունների ոլորտում առկա խնդիրներին: Այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել՝ բարձրաձայնված հարցերի և առաջարկների կապակցությամբ:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]