Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շտապօգնության ծառայության տնօրենը վստահ է՝ նոր մեքենաները կհեշտացնեն և կարագացնեն բժիշկների աշխատանքը

Շտապօգնության ծառայության տնօրենը վստահ է՝ նոր մեքենաները կհեշտացնեն և 
կարագացնեն բժիշկների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 200 մեքենաները կփոխարինեն մինչ այս հանրապետությունը սպասարկող 88 մեքենաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում «Շտապ բժշկական օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ նվիրատվության շնորհիվ թարմացվել է շտապօգնության ողջ ավտոպարկը:

«Մեքենաներից 49-ը կսպասարկի Երևանը: Դրանք բոլորն էլ հագեցված են նորագույն տեխնիկայով, դեֆիբրիլյատորներով»,-ասաց Ստեփանյանն, ընդգծելով, որ նոր մեքենաների շնորհիվ կհեշտացվի և կարագացվի շտապօգնության աշխատանքը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը՝ թվով 88 հատ, Չինաստանի կառավարությունը տրամադրել էր մեր երկրին դեռ 2011 թվականին, որից 35-ը սպասարկում էր միայն Երևանը:

«Եթե առաջ սրտի կանգ արձանագրվելու դեպքում պարտադիր անհրաժեշտ էր վերակենդանացման բրիգադ, որը թվով 10-ն էր, ապա այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Նոր մեքենաներից յուրաքանչյուրը կարող է հիվանդին արագ հասցնել բուժհաստատություն»,-նշեց նա:

Չինաստանի կառավարության կողմից նվիրաբերված շտապօգնության 200 մեքենաներից  65-ը ռեանիմոբիլներ են, 135-ը գծային շտապ օգնության մեքենաներ:

Չինական կողմի նվիրատվության ընդհանուր արժեքը շուրջ 13 միլիոն դոլար է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am