Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Warner ստուդիան ֆիլմ կնկարահանի Թոմի եւ Ջերիի մասին. Variety

Warner ստուդիան ֆիլմ կնկարահանի Թոմի եւ Ջերիի մասին. Variety

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros. կինոստուդիան ռեժիսոր Թիմ Սթորիի հետ բանակցություններ Է սկսել «Թոմը եւ Ջերին» մուլտսերիալի մոտիվներով ֆիլմի նկարահանումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:

Նրա տվյալներով՝ կինոնկարն իրենց կներկայացնի խաղարկային կինո՝ անիմացիայի տարրերով. նկարված կատուն եւ մկնիկը կտեղավորվեն իրական աշխարհում: Նշվում Է, որ նկարահանումները պլանավորված են 2019 թվականին: Warner Bros. կինոընկերությունն սկսել Է ակտիվորեն անիմացիոն ֆիլմերով զբաղվել 2013 թվականից, երբ ստեղծվեց Warner Animation Group ստորաբաժանումը: 2014 թվականին ընկերությունը թողարկեց «Լեգո Ֆիլմը», որը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 468 մլն դոլար եւ BAFTA մրցանակ ստացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

Ռեժիսոր Թիմ Սթորին շուրջ տասը լիտամետրաժ աշխատանքների հեղինակ Է, դրանցից ամենահայտնիներն են՝ «Ֆանտաստիկ քառյակը» (2005 թ.) եւ «Ֆանտաստիկ քառյակը. Արծաթե սերֆերի ներխուժումը» (2007 թ.) ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]