Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը «հաստատ մասնակցելու է» 2020 թվականի ընտրություններին

Թրամփը «հաստատ մասնակցելու է» 2020 թվականի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ինքը հաստատ իր թեկնածությունն առաջադրելու Է երկրորդ ժամկետի համար եւ կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի պահպանի այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել իր վարչակազմի աշխատանքի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անելու բան միշտ Էլ կա: Գիտեք, նոր նշանաբանն Է՝ «Պահպանենք մեծ Ամերիկան»: Ես չեմ ցանկանում, որ որեւԷ մեկը քանդի այն, չԷ որ ես կարող եմ հիանալի աշխատանք կատարել»,-ասել Է նախագահը: «Բայց սխալ մարդը, որը կարող Է ինձ փոխարինելու գալ, ով սեղանի շուրջը կնստի Սպիտակ տանը, կարող Է շատ արագորեն քանդել այն, եթե նրանք ճիշտ բաներ չանեն (վարչակազմում): Այնպես որ՝ ես հաստատ մասնակցելու եմ ընտրություններին»,-հավելել Է նա:

Պատասխանելով այն հարցին, թե, նախագահի կարծիքով՝ ով կարող Է նրա մրցակիցը լինել 2020 թվականի ընտրություններում, Թրամփը հիշատակել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Թրամփը նշել Է, որ Բայդենը հիանալի Էր կատարում իր պարտականությունները որպես փոխնախագահ, սակայն շատ ցածր ժողովրդավականություն ուներ որպես նախագահի հնարավոր թեկնածու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]