Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության 
աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արծվիկ Մինասյանին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդարանական տարիներից միասին աշխատելու դրական փորձ կա, և հետագայում այլ ձևաչափով ևս համագործակցելու առիթ կլինի:

Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատարին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Տիգրան Խաչատրյանը համակարգում նոր մարդ չէ, և այդ հանգամանքը ևս կնպաստի, որպեսզի անցումը հնարավորինս սահուն լինի, արդեն իսկ սկսված ծրագրերը հաջող շարունակվեն և ավարտին հասցվեն:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին համատեղ աշխատանքի համար և շնորհավորելով Տիգրան Խաչատրյանին՝ նշել, որ մարդկային և մասնագիտական որակների շնորհիվ նա նոր ձեռքբերումներ և հաջողություններ կարձանագրի ոլորտում:

Իր հերթին Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ տնտեսության կարգավորման ոլորտում կարևոր գործառույթ իրականացնող կառույցի ղեկավարի պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նրա խոսքով՝ շարունակականությունը լինելու է այն գրավականներից մեկը, որը ոլորտին հետագա հաջողություններ է բերելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]