Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արմավիրի քաղաքապետի՝ «Իմ քայլը» թիմի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արմավիրի քաղաքապետի՝ «Իմ քայլը» թիմի թեկնածուի 
նախընտրական հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրում կմասնակցի Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Սիրելի արմավիրցիներ, այսօր ժամը 18:00-ին լինելու եմ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]