Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջիգարխանյանի ընկերը պատմել Է դերասանի առողջական վիճակի մասին

Ջիգարխանյանի ընկերը պատմել Է դերասանի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին հոսպիտալացրել Էին հոկտեմբերի 13-ին, ապաքինվում Է եւ շուտով կվերադառնա աշխատանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Ավելի վաղ Սողոմոնյանը գործակալությանը պատմել Էր, որ Ջիգարխանյանին երկու շաբաթով տեղավորել են հիվանդանոցներից մեկում, ընդ որում՝ նրա վիճակը երկյուղներ չի ներշնչում:

Նա սկսել Է ապաքինվել: Նրան փոքր-ինչ բուժվել Է հարկավոր, դա ժամանակ կպահանջի, բայց վերջին մի քանի օրը դինամիկան շատ դրական Է: Տասն օրից նա շարք կվերադառնա, աշխատանքի»,- ասել Է Սողոմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]