Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Հայաստան-Մակեդոնիա խաղին ներկա է եղել 8300 երկրպագու


 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մակեդոնիայի հանդիպմանը ներկա է եղել ավելի քիչ ֆուտբոլասեր, քան Ջիբրալթարի դեմ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստան-Ջիբրալթար խաղին ներկա է եղել 11000 հանդիսական, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղին՝ 8300 հանդիսական:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանիները: 3 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ