Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քվեաթերթիկներում կնշվեն Վրաստանի նախագահի բոլոր 25 թեկնածուների անունները

Քվեաթերթիկներում կնշվեն Վրաստանի նախագահի բոլոր 25 թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցված նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հանել իր թեկնածությունը, համապատասխանաբար, քվեաթերթիկում նշված կլինեն բոլոր 25 թեկնածուները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել Է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել Է 25 թեկնածուների, նրանցից 19-ը ներկայացնում են կուսակցություններ, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբեր: Մինչեւ թեկնածությունը հանելու ժամկետի լրանալը (մինչեւ հոկտեմբերի 16-ի18:00-ն) ԿԸՀ հայտ չի ներկայացրել թեկնածուներից ոչ մեկը, համապատասխանաբար, քվեաթերթիկում կլինեն բոլոր գրանցված թեկնածուները»,- հայտարարել Է Միքելաձեն:

Առաջիկա ընտրությունները կդառնան Վրաստանի նախագահի վերջին ուղղակի ընտրությունները: Այս անգամ ժողովրդի ընտրյալը նախագահի պաշտոնը կզբաղեցնի վեց տարի, հինգի փոխարեն, ինչպես դա եղել Է մինչ այժմ: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը պաշտպանում Է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, նրա գլխավոր մրցակիցներն են համարվում «Ուժը միասնության մեջ Է» միավորման թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]