Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հորիզոն-2020». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ

«Հորիզոն-2020». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս 
Մոյդաշի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը:

Նույն աջակցության շրջանակում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակումը: ԵՄ հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել ամենասեղմ ժամկետներում աջակցություն ցուցաբերել ՀՀ կրթական բարեփոխումների առաջարկվող ծրագրերին, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակմանը։ Հանձնակատարը կարևորել է նաև Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am