Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների

Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում 20 թիրախ Է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օտարերկրյա լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել Է իսրայելացի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Մենք Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 20 թիրախ ենք խոցել ի պատասխան Իսրայելի հրթիռակոծման,- ասել Է նա:- Այդ թիրախների թվում Էին ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հարավային մասում, հրթիռների համար նախատեսված արտադրական հարթակները, ինչպես նաեւ եւս մեկ թունել ափամերձ շրջանում»:

Կոնրիկուսը նշել Է, որ լույս հոկտեմբերի 17-ի գիշերը Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված երկու հրթիռները «տեղական արտադրության միջին հեռահարության հրթիռներ են, որոնք կան միայն ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» շարժումների տրամադրության տակ»: «Մենք ՀԱՄԱՍ շարժմանն ենք պատասխանատու համարում հրթիռային գրոհի համար, Իսրայելի բանակը պատրաստ Է իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- հավելել Է նա:

Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում Է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն (5,5 կմ), կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում: Ինչպես հոկտեմբերի 17-ին հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, երկրի աշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել Է փակել «Էրեզ» հսկիչ անցակետը (օգտագործվում Է քաղաքացիների անցնելու համար) եւ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը (օգտագործվում Է բեռների տեղափոխումների համար), ինչպես նաեւ Գազայի հատվածի մոտ ձկնորսության գոտին կրճատել մինչեւ 3 ծովային մղոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]