1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհի բնակչության գրեթե կեսն ապրում Է օրական մինչեւ 5,5 դոլարով. Համաշխարհային բանկ

Աշխարհի բնակչության գրեթե կեսն ապրում Է օրական մինչեւ 5,5 դոլարով. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի բնակչության գրեթե կեսը կամ 3,4 մլրդ մարդ ապրում Է օրական մինչեւ 5,5 դոլարով, չնայած ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության ցուցանիշների կրճատմանը: Այդ մասին , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Համաշխարհային բանկի՝ (ՀԲ) հոկտեմբերի 17-ին՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը, հրապարակված զեկույցում, որը կրում Է «Աղքատությունը եւ համընդհանուր բարգավաճումը, աղքատության վերացման խնդիրների համատեղ լուծումը» խորագիրը: «Թեեւ ամբողջ աշխարհում տնտեսական ձեռքբերումները վկայում Էլ են, որ ավելի ու ավելի քիչ մարդիկ են ապրում ծայրահեղ աղքատության պայմաններում՝ աշխարհի բնակչության գրեթե կեսը՝ 3,4 մլրդ մարդ, դեռեւս պայքարում Է հանուն հիմնական պահանջմունքների բավարարման:

Օրական մինչեւ 3,20 դոլարով գոյատեւելն արտացոլում Է եկամտի միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում աղքատության նշագծի ցուցանիշն այն դեպքում, երբ օրական 5,50 դոլար ցուցանիշն արտացոլում Է եկամտի միջինից բարձր մակարդակ ունեցող երկրների ստանդարտները»,-նշում են աշխատության հեղինակները: Նրանք պարզաբանում են, որ ծայրահեղ աղքատությունը «բնորոշվում Է որպես գոյատեւում օրական մինչեւ 1,90 դոլարով»: Չնայած այն բանին, որ աշխարհի՝ ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող բնակչության բաժինը մինչեւ 2015 թվականը նվազել Է մինչեւ 10 տոկոս, դրա կրճատման տեմպերը դանդաղել են, ընդգծել են ՀԲ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]