Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել գրող Աննա Բեռնսը

Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել գրող Աննա Բեռնսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գրող Աննա Բեռնսը դարձել Է 2018 թվականի Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) դափնեկիր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է հոկտեմբերի 16-ի երեկոյան Լոնդոնի քաղաքապետարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Բեռնսը դարձել Է ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից առաջին հեղինակը, որն արժանացել Է այդ մրցանակին, որը շնորհվում Է անգլալեզու գրականության բնագավառում: Հեղինակավոր ժյուրին, որը գլխավորել Է բրիտանացի գրող եւ փիլիսոփա Քվամե Էնթոնի Ափիան, ընտրել Է Բեռնսի Milkman («Կաթնավաճառը») անվանումը կրող վեպը ֆինալիստների «համառոտ ցանկից»՝ այն համարելով «պարզապես հիանալի»:

«Մեզնից ոչ ոք երբեք նման բան չի ընթերցել»,- ասել Է Ափիան՝ ներկայացնելով հաղթողին:

Ստեղծագործությունը պատմում Է երիտասարդ աղջկա բարոյական երկընտրանքների մասին, որն ապրում Է Հյուսիսային Իռլանդիայում 1970-ական թվականների հակամարտության ժամանակ: Բացի հեղինակավոր պարգեւից, գրողը, որն այժմ ապրում Է Անգլիայի Իստ Սասեքսի կոմսությունում, ստացել Է 50 հազար ֆունտ ստեռլինգի (գրեթե 66 հազար դոլարի) չափով մրցանակը: Մրցանակն ստանալով Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի ձեռքից՝ Բեռնսը, չթաքցնելով հուզմունքը, շնորհակալություն Է հայտնել ընկերներին եւ հրատարակիչներին իրեն աջակցելու համար, ինչպես նաեւ պատշաճն Է մատուցել մրցանակի մյուս հավակնորդներին՝ նշելով նրանց գործերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]