1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով

ՔՊ-ն  արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ 
կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին ամենայն հանվանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հավանականությամբ մենք կմասնակցենք «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: Մեծ է հավանականությունը, որ այդպես էլ կլինի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել: Չնայած դեռ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, կարծես, որոշում կայացվել, որ «Իմ քայլը» դաշինքը լինի»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին՝ «Ելք»-ի իր գործընկերները կլինե՞ն դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ձևաչափով ենք գնալու»:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]