Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ տոնած խոշոր հաշվով հաղթանակը նվիրեց երկրպագուներին

Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ տոնած խոշոր հաշվով հաղթանակը նվիրեց 
երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրում է երկրպագուներին՝ ի նշան շնորհակալության:

«Մի քիչ ջղայնացած էինք Ջիբրալթարի դեմ խաղից հետո: Հավաքվենք և փորձեցինք ցույց տալ, որ մենք ֆուտբոլ խաղալ գիտենք, որ այդ պարտությունը ինչ-որ տեղ պատահականություն էր, ինչ-որ տեղ՝ ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Կիսապաշտպանը փաստեց, որ այս հաղթանակը երկրպագուներին է, քանի որ նրանք ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների կողքին են:

Ղազարյանը շեշտեց, որ ինքը խփած գոլից հետո հատուկ է մոտեցել մարզադաշտում կախված Արայիկ Խանդոյանի նկարին և խոնարվել, այդ կերպ իր հարգանքի տուրքը մատուցելով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]