Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետք է շարունակենք այս ֆուտբոլային հեղափոխությունը. Յուրա Մովսիսյան

Պետք է շարունակենք այս ֆուտբոլային հեղափոխությունը. Յուրա Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակից հետո ընտրանին ճիշտ ճանապարհի վրա է:

«Մեր հավաքականը կերպարանափոխվեց «դուխի», միասնականության, ինքներս մեզ հավատալու և այլ բաներ չլսելու հաշվին: Մենք հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք: Այս գոլը նվիրվում է բոլորին սկսած Արայիկ Խանդոյանից, բոլոր մեր հերոսներին: Եվ բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա հավատացել են ինձ: Պետք է շարունակենք այս ֆուտբոլային հեղափոխությունը ևս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մովսիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]