Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Ճամբարակի  համայնքապետարանը խրախուսեց համայնքի սամբիստներին ու ձյուդոիստներին


ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանն  ընդունեց Ճամբարակ համայնքի մարզադպրոցի սամբոյի եւ ձյուդոյի 10 լավագույն մարզիկներ Ջանիկ Հարությունյանին, Արթուր Հարությունյանին, Արամայիս Մելյանին, Աշոտ Ապրեսյանին, Սուրեն Չոբանյանին, Արմեն Օհանյանին, Արարատ Ադամյանին, Մարտին Սարգսյանին, Սարո Սարիբեկյանին, Էդիկ Մարտիրոսյանին՝ այս տարվա ընթացքում  միջազգային եւ հանրապետական  մրացաշարերի տարիքային տարբեր խմբերում մրցանակային պատվավոր տեղեր գրավելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, պատանի մարզիկները համայնքապետին ներկայացրին ինչպես վերջին հաղթանակներով նվաճած մեդալները, այնպես էլ տարբեր տարիներին Ռուսաստանում, Վրաստանում եւ Հայաստանում ձեռք բերած մեդալներն ու գավաթները:

Հոկտեմբերի 7-ին Նոր Հաճն համայնքի կազմավորման 60-ամյակին նվիրված հանրապետական մրցաշարին համայնքի պատանի ձյուդոյիստները թիմային հաշվարկում նվաճել են առաջին պատվավոր տեղը:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց պատանիների մարզիչին՝ Սարգիս Գաբրիելյանին, նրանց ծնողներին եւ դպրոցների տնօրեններին, ովքեր մեծ ներդրում ունեն հաղթանակների մեջ: Մարտարվեստի միջազգային եւ հանրաետական  խաղերին մասնակցության ու հաղթանակների համար մարզիչ-մարզիկներին հանձնվեցին խորհրդանշական հուշանվերներ: 

Հատուկ վերաբերմունքի արժանացվեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 5-8-ը կայացած երիտասարդ ըմբիշների ՀԱՊԿ անդամ երկրների  առաջնությունում առաջին պատվավոր տեղը նվաճած Ջանիկ Հարությունյանը: Վազգեն Ադամյանը մարզիկին պարգեւատրեց համայնքապետարանի շնորհակալագրով եւ դրամով: Համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին,  համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանին,  Հայաստանում ձյուդոյի մասսայականացման համար, ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանի անունից շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեց ՀՁՖ քարտուղար  Թաթուլ Հովհաննիսյանը:

«Այս խարխուսանքը, կարծում ենք, առանձնակի կոգեւորի մեր մարզիկներին, որպեսզի նրանք նոր հաղթանակներ գրանցեն հանրապետական ու միջազգային մրցաշարերում»,- հայտնեցին Ճամբարակ համայնքի աշխատակազմից:

 

Խոսրով Խլղաթյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ