1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրու  քաղաքապետը շնորհավորել է լրատվամիջոցներին՝  մասնագիտական տոնի առթիվ

Գյումրու  քաղաքապետը շնորհավորել է լրատվամիջոցներին՝  մասնագիտական տոնի 
առթիվ

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մամուլի օրվա առիթով լրատվամիջոցների ներկայացուցիչներին հոկտեմբերի 16-ին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա շնորհավորեց լրագրողներին՝ կարևորելով լրատվամիջոցների դերը քաղաքի զարգացման գործում, սակայն խնդրեց օբյեկտիվ լինել՝ նշելով, որ ինքը կողմ է առողջ քննադատությանը:

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ՝ օր, որն այլևս կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրացույցում: Խոսքի ազատությունը վերջին տասնամյակների կարևորագույն ձեռքբերումներից մեկն է մեր երկրի համար: Լինելով ժողովրդավարության և իրավական պետության կայացման կարևոր ազդակներից մեկը՝ զանգվածային լրատվամիջոցներն իրենց լրջագույն ազդեցությունն ունեն հասարակության գիտակցության ձևավորման հարցում: Լրագրողների աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հարցեր հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, ստանում լուծումներ, հենց նրանց ուսերին է դրված հրատապ, բայց միևնույն ժամանակ ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրումը հասարակությանը: Լրատվական դաշտն այսօր առանձնանում է ոլորտի բանիմաց ու գործի գիտակ մասնագետներով: Վստահ եմ, ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գիտելիքներով ու փորձով կկարողանան կիսվել նաև երիտասարդ սերնդի լրագրողների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սամվել Բալասանյանը։

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է: Օրացույցում այն տոնական է դարձել կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ, որի համար հիմք է ծառայել հայկական առաջին պարբերականի ծննդյան օրը: 1794 թվականի հոկտեմբերի 14-ին Հարություն Շմավոնյանի կողմից հիմնադրվել եւ 16-ին Մադրասում հրատարակվել է հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարար» անվամբ:

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]