Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի երկու երգչախմբեր Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հանդես եկան հայկական և ֆրանսիական խմբերգերի կատարմամբ

Հայաստանի երկու երգչախմբեր Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հանդես եկան հայկական և ֆրանսիական խմբերգերի կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հոկտեմբերի 16-ին Կամերային երաժշտության տանը անցկացվեց «Հայկական և ֆրանսիական խմբերգեր» խորագիրը կրող համերգ, որի ժամանակ հանդես եկան Երևանի պետական և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս համերգը Ֆրանկոֆոնիայի արձագանքն է այն մեծ իրադարձություններին, որոնցով ապրում էր ողջ Երևանը:

«Ես շատ երջանիկ եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի օրը Մաշտոցի և Կոմիտասի գործերով հանդես եկանք: Թեև փոքրիկ հատվածներով, բայց գալա համերգի այն հատվածը, որ նկարագրում էր քրիստոնեության մուտքը Հայաստան, ուղեկցվեց մեր այդ կատարումներով: Տպավորված եմ ողջ աշխատանքով: Յուրաքանչյուր մեծ իրադարձություն ունենում է փոքրիկ ալիքներ: Այս համերգը համարենք այդ փոքրիկ ալիքներից»,- ասաց Հովհաննիսյանը:

Համերգային երեկոն մեկնարկեց Ֆրանսիայի ազգային օրհներգի՝ «Մարսելյեզ»-ի կատարմամբ: Երգչախմբերը երեկոյի ընթացքում հանդես եկան հայկական և ֆրանսիական խմբերգերի մատուցմամբ: Հանդիսատեսին ներկայացվեցին Դեբյուսիի, Ռոսինիի, Ֆորեի, Կամպոյի, Ռավելի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ ֆրանսիական հեղափոխական երգեր: Հայկական խմբերգերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]