Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն է սկսել սկսնակ դասարանների համար հայոց լեզվի ու գրականության ուսուցման դասարանը: Մայրենի լեզու սովորելուն արդեն լծվել է ավելի քան 20 աշակերտ: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնում է AnalitikaUA.net-ը:

Դպրոցի բացման արարողությանը ներկաներին ելույթով խոսքով դիմել է Անդրկարպատների շրջանի «Արարատ» հայ համայնքի պատվավոր նախագահ Սերգեյ Նիկողոսյանը:

«Հայերենի ուսուցման համար դպրոցի բացումը մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել, որը մենք հաջողությամբ կյանքի ենք կոչել: Մայրենի լեզվի իմացությունը կարևորագույն գործոններից է սփյուռքում ազգային ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման համար»,- ասել է Ուկրաինայի հայերի «Արարատ» միության գործող ղեկավար Կարեն Ենոքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]