Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Իրանում 700 կմ հեռահարությամբ նոր հականավային բալիստիկ հրթիռ են ստեղծել


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել Է, որ Իրանին հաջողվել Է ստեղծել 700 կիլոմետր հեռահարությամբ հականավային բալիստիկ հրթիռ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել Է արտադրել բալիստիկ հրթիռ, որը թեւավոր չԷ, եւ որի տեխնոլոգիան ինքնին բարդ Է»,-նրա խոսքը մեջբերում Է գործակալությունը:

Գեներալի խոսքով՝ հրթիռներն ափից կարող են խոցել 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավերը: Սակայն գեներալը չի հայտնել հրթիռի անվանումը եւ դրա վերաբերյալ այլ մանրամասնություններ չի նշել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ