Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատահաբար քացախաթթվային էսենցիա խմելու հետևանքով քաղաքացի է մահացել

Պատահաբար քացախաթթվային էսենցիա խմելու հետևանքով քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1963թ. ծնված Միսակ Կարապետյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը, ժամը 11.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am