Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը պատմել է՝ ինչպես է քվեարկելու ընտրություններում

Վրաստանի նախագահը պատմել է՝ ինչպես է քվեարկելու ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախընտրել Է զգուշավորություն դրսեւորել իրեն փոխարինողի ընտրության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 28-ին, դրանց կմասնակցեն 25 թեկնածուներ: Մարգվելաշվիլին հրաժարվել Է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար: Լրագրողների այն հարցին, թե չի ափսոսում արդյոք դրա համար, նա շատ խուսափոխաբար Է պատասխանել:

«Իմ անձնական հույզերը՝ ափսոսանքի կամ ցնծության զգացումները, երբեք չպետք Է հետաքրքիր լինեն վրացական քաղաքական իրականության մեջ: Մենք երբեք չպետք Է խոսենք այդ մասին: Մենք պետք Է խոսենք այն որոշումների մասին, որոնք ընդունում են քաղաքական գործիչները, եւ այն մարտահրավերների մասին, որոնք ծառացած են հասարակության առջեւ: Հետեւաբար, այսօր իմ հույզերը քննարկելու ժամանակը չԷ»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել Է, որ իր նախագահության ողջ ընթացքում ծառայում Է պետությանը եւ փորձում Է պաշտպանել նրա շահերը: Իսկ իր առաջիկա ընտրության հարցում նախագահն որոշել Է ձեռնպահ մնալ: «Ես կքվեարկեմ այն Վրաստանի օգտին, որը, ինչպես 5,10,15 դար առաջ, վճռական Է իր որոշումներում՝ պաշտպանելու հայրենիքը, ոչնչացնելու թշնամուն, որը նվաճել Է մեր հայրենիքը, ապահովելու մեր քաղաքացիների պաշտպանվածությունը եւ այս երկրում ապրելու հպարտության զգացումը, որը կդառնա մշակույթի եւ մարդկության հոգեւոր կյանքի օրրաններից մեկը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը պաշտպանում Է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, նրա գլխավոր մրցակիցներն են համարվում «Ուժը միասնության մեջ Է» միավորման թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]