Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը լավ է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը լավ է նախապատրաստվել աշխարհի 
առաջնությանը. Լևոն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը վստահեցնում է, որ թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը:

«Բոլոր մարզիկները լավ նախապատրաստվել են, մնում է միայն աշխարհի առաջնությունում անել այն, ինչը պետք է: Մենք լավ ենք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, ըմբիշները պետք է իրենց ունակությունները ցույց տան գորգին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողերի հետ զրույցում նշեց մարզիչը:

Այս օրերին թիմը Օլիմպավանում հավաք է անցկացնում, որին մասնակցում են 25 ըմբիշներ: Սա թիմի վերջին հավաքն է աշխարհի առաջնությունից առաջ, մինչ այդ ընտրանին նախապատրաստական փուլ է անցել Ռուսաստանում և Բելառուսում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Գևորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]