Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով  համագործակցության ներկայիս մակարդակը և նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում, հատկապես` ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը:

Տիկին դեսպանը արտահայտել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև պաշտպանության նախարարների և զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի փոխադարձ այցելությունները և կարծիքների փոխանակումը երկկողմ ու բազմակողմ համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]