Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Ռեմբրանդտի «Գիշերային պարեկը» նկարի վերականգնումը կարելի կլինի դիտել առցանց հեռարձակմամբ


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Գիշերային պարեկը» (1642), որն Ամստերդամի Ռեյքսմյուսեում թանգարանի ցուցադրանքի բաղկացուցիչ մասն Է, կվերականգնվի եւ կկոնսերվացվի: Հոկտեմբերի 16-ին այս մասին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է հրատարակությունը, վերականգնման գործընթացը կարելի կլինի դիտել ինչպես ինտերնետ-հեռարձակման միջոցով, այնպես Էլ անմիջականորեն այցելելով թանգարան: «Այն (վերականգնումը) կկատարվի համաշխարհայն հասարակայնության աչքի առաջ, եւ դիտողները կկարողանան գործընթացին հետեւել ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ,- հայտարարել Է Ռեյքսմյուսեումի տնօրեն Տակո Դիբիտսը:- Քանի որ այդ նկարը վիթխարի կարեւորություն ունի, եւ այն ցանկանում են տեսնել շատ շատերը, մեզ թվում Է, որ այն պետք Է հանրությանը մատչելի լինի նույնիսկ այն ժամանակ, երբ մենք զբաղվում ենք վերականգնման աշխատանքներով»: Նկարի վերականգնումը, որին կմասնակցեն փորձագետներ ամբողջ աշխարհից, տեղի կունենա մի քանի փուլով: Վերջին անգամ նկարը վերականգնվել Է 1970-ական թվականներին այն բանից հետո, երբ այն փորձել Էր վնասել գործազուրկ ուսուցիչ Ուիլյամ դե Ռեյքը (որն այնուհետեւ ուղարկվեց հոգեբուժական հիվանդանոց, որտեղ 1976 թվականին ինքնասպանություն գործեց): Իսկ այժմ նկարն սկսել Է խունանալ: Ստեղծագործության վերականգնման աշխատանքը պետք Է սկսվի 2019 թվականի հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ