Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայի թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել Է տարածաշրջանի իրադրությունը

Սաուդյան Արաբիայի թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել Է տարածաշրջանի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորությունների սաուդյան գործակալությունը (SPA) չի նշել, թե Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել Է արդյոք կորած լրագրող Ջամալ Հաշքաջիի շուրջ ստեղծված իրադրությունը: SPA-ի տվյալներով՝ միապետը Փոմպեոյի հետ քննարկել Է պատմական հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է սաուդյան պաշտոնական գործակալությունը, հանդիպումը տեղի Է ունեցել Էր Ռիադի Յամամա թագավորական նստավայրում: Բացի այդ, կողմերն արծարծել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը եւ համատեղ ջանքերը տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար: ԱՄՆ-ի պետքարտուղարը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հոկտեմբերի 16-ին ժամանել Է Էր Ռիադ՝ թագավորության ղեկավարության հետ քննարկելու Հաշքաջիի գործը: Փոմպեոն Սաուդյան Արաբիայից կուղեւորվի Թուրքիա:

Լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի Է թագավորության քաղաքականության նկատմամբ իր քննադատական հայացքներով, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն Էր մեկնել փաստաթղթեր ձեւակերպելու համար եւ այդ ժամանակվանից կապի մեջ չի եղել: Հոկտեմբերի 6-ին Reuters գործակալությունը հայտնել Է, որ թուրքական ոստիկանությունը դիտարկում Է դիվանագիտական ներկայացուցչության շենքում լրագրողի սպանության վարկածը: Մինչդեռ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ արքայազն Հալեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը, հերքել Է Հաշքաջիի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]