Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սովն արմատախիլ անելու համար չկա բավարար քաղաքական կամք. Հռոմի պապ

Սովն արմատախիլ անելու համար չկա բավարար քաղաքական կամք. Հռոմի պապ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակաի վրա սովն ու թերսնումն սարմատախիլ անելու համար չկա բավարար քաղաքական կամք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվող Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակած հատուկ ուղերձում:

«Պարենի համաշխարհային օրվա տոնակատարությունն առաջին պլան Է մղում այն միլիոնավոր մարդկանց կարիքները, տագնապներն ու հույսերը, որոնք հանապազօրյա հացի խնդիր ունեն: Ցավոք, ավելի ու ավելի շատ են նրանք, ովքեր դասվում են այն կսկայական թվով մարդկանց խմբին, որոնք ուտելու ոչինչ կամ գրեթե ոչինչ չունեն: Մինչդեռ պետք Է հակառակը լիներ»,- ասված Է պապական ուղերձում, որը Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությանն (FAO) առընթեր Սուրբ աթոռի մշտական ներկայացուցիչը հոկտեմբերի 16-ին ընթերցել Է Հռոմում միջազգային այդ կազմակերպության կենտրոնակայանում կայացած հատուկ արարողության ժամանակ: Ֆրանցիսկոս պապը հանդես Է եկել ներկայում ստեղծված իրադրության բավականին սուր քննադատությամբ, երբ սովի դեմ պայքարի բազմաթիվ միջազգային ծրագրեր ու խորհրդաժողովներ իրական արդյունքներ չեն բերում:

«Սովի ընդհանուր տեղեկատու» ամենամյա զեկույցի տվյալները, որը հրապարակել Է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe եւ Concern Worldwide ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ, վկայում են, որ աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում Է սովի եւ թերսնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են: Նշվում Է, որ 2018 թվականի ցուցանիշն առավելագույնին Է հասել այս զեկույցի հրապարակման ողջ ժամանակաշրջանում: Զեկույցի տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ շուրջ սովից տառապում Է 124 մլն մարդ՝ երկու տարի առաջվա 80 միլիոնի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ տեղեկացվում Է, որ հարկադիր վերաբնակների թիվը, որոնք սովի են մատնված կամ անբավարար են սնվում, այս տարի հասել Է մոտավորապես 70 միլիոնի:

Աֆրիկայի յոթ երկրներում, ներառյալ Չադը, Հայիթին, Մադագասկարը, Սիեռա-Լեոնեն, Եմենը եւ Զամբիան, այս խնդիրն առավել լուրջ վտանգ Է ներկայացնում: Սովահար բնակչության հետ կապված ամենակրիտիկական իրադրությունը գրանցվել Է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ցուցանիշի զգալի վատթարացում Է արձանագրվել ԿԺԴՀ-ում, որը սովյալ բնակչության թվաքանակով 27-րդ տեղից տեղափոխվել Է 11-րդ տեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]