Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ըստ ՊԵԿ նախագահի՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրություններն, այնքան հասկանալի կլինի իրավիճակը ներդրողների համար

Ըստ ՊԵԿ նախագահի՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրություններն, 
այնքան հասկանալի կլինի իրավիճակը ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սեպտեմբերի վերջի դրությամբ տարբեր ընկերությունների կողմից 26-28 հազար աշխատանքի ընդունման հայտ է ստացել.  այսինքն՝ այդքան աշխատակիցներ աշխատանքի են ընդունվել տարբեր ձեռնարկություններում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս գործընթացը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակով, բայց նաև շեշտում եմ, որ տնտեսական քաղաքականության ուրվագծված տեսլական կառավարությունը դեռևս հանրությանը չի ներկայացրել՝ հայտնի հանգամանքներից ելնելով: Հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված հստակ նախագիծը դեռ հանրությանը վերջնական չի ներկայացվել: Այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել: Եթե մենք առաջիկայում այդ տեսլականը, մեր մտադրությունները փաստաթղթի տեսքով չներկայացնենք հանրությանը, ես նույնիսկ կասկած ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլև ռեգրեսի կգնա: Անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ վարչապետի հետ խոսել է այս թեմայով: Դավիթ Անանյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները խիստ անհրաժեշտություն են:

«Արտահերթ ընտրությունները, որքան շուտ լինեն, այնքան ներդրողների համար իրավիճակը կլինի հասկանալի, և տնտեսությունը կսկսի շնչել»,-հավելեց Դավիթ Անանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]