Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Audi-ն 800 մլն եվրո տուգանք կվճարի դիզելային սկանդալի կապակցությամբ

Audi-ն 800 մլն եվրո տուգանք կվճարի դիզելային սկանդալի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Audi ավտոկոնցեռնը 800 միլիոն եվրո կվճարի դիզելային ավտոմեքենաներում վնասակար նյութերի արտանետումների հետ կապված մեքենայությունների պատճառով: Հոկտեմբերի 16-ին այս մասին հայտնել Է Volkswagen խումբը, որի կազմի մեջ Է մտնում ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Volkswagen-ում պարզաբանել են, որ տուգանքի վերաբերյալ վճիռը կայացրել Է Մյունխենի դատախազությունը: «Audi AG-ն համաձայնել Է տուգանքի մասին որոշմանը»,- ընդգծել են ավտոկոնցեռնում:

Volkswagen-ում սպասում են, որ դրա վճարումն «անմիջականորեն կազդի» կոնցեռնի «ֆինանսական ցուցանիշների վրա» եւ կդառնա «լրացուցիչ բացասական գործոն», որը կազդի 2018 ֆինանսական տարվա տվյալների վրա: Հունիսին Գերմանիայի իրավապահ մարմինները մեքենայությունների հետաքննության շրջանակներում ձերբակալել են Audi-ի այժմ արդեն նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]