Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայի եւս մեկ քաղաքում տուրիստական հարկ կվճարեն

Ճապոնիայի եւս մեկ քաղաքում տուրիստական հարկ կվճարեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջիկները, որոնք այցելում են ճապոնական Կիոտո քաղաք եւ իջեւանում տեղի հյուրանոցներում ու հոսթելներում, պարտավոր կլինեն հատուկ հարկ վճարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK World-ը:

Կիոտոյի հյուրանոցների ու հոսթելների բոլոր կենվորները պետք Է օրական վճարեն 1,8-ից մինչեւ 9 դոլար: Վճարման չափը կախված Է այն բանից, թե քանի աստղանի Է հյուրանոցը: Դպրոցականները, ուսանողները եւ նրանց ուղեկցող անձինք այդ հարկը չեն վճարի:

Կիոտոյի իշխանությունները հույս ունեն տարվա ընթացքում քաղաքային բյուջեն համալրել 45 մլն դոլարով: Փողերը կծախսվեն քաղաքային տարբեր նախագծերի ֆինանսավորման եւ ենթակառուցվածքի բարելավման համար, ասված Է հաղորդագրության մեջ:

Տոկիոյում եւ Օսակայում ճանապարհորդներն արդեն մուծում են տուրիստական հարկը, բայց միայն այն դեպքում, երբ նրանց համարի արժեքը գերազանցում Է օրական 90 դոլարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]