Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատ ոճի ըմբշամարտի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը. գլխավոր մարզիչ

Ազատ ոճի ըմբշամարտի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը. գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: «Աշխարհի առաջնության մասնակիցներն ընտրվել են տարվա մեկնարկին կայացած Հայաստանի առաջնության և հետագայում միջազգային մի շարք մրցաշարերի միջոցով»,-ասաց նա:

Կուրղինյանի կարծիքով` Դավիթ Սաֆարյանի համար վաղ չէ աշխարհի առաջնությանը մասնակցելը, քանի որ նա արդեն մարզավիճակ հավաքել է: «Իհարկե, հույսեր կապում ենք Սաֆարյանի հետ, որ աշխարհի առաջնությունում կպայքարի մեդալների համար »,-շեշտեց նա:

Մարզչի խոսքով` Եվրոպայի առաջնությունից հետո բավականին ժամանակ է անցել և մեծ աշխատանք է տարվել թե տեխնիկայի, և թե տակտիկայի վրա:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը` 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Կետոև: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]