Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանեցյանը բացասական է գնահատում ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Վարդան Մինասյանի անսպասելի հրաժարականը

Վանեցյանը բացասական է գնահատում ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի 
պաշտոնից Վարդան Մինասյանի անսպասելի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացասական է գնահատում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի քայլը, ով Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուց մեկ օր առաջ անսպասելի հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ առնվազն ճիշտ չէ մրցափուլը կիսատ թողնելն ու հրաժարական տալը:

«Ես չգիտեմ, թե ինչու նա հրաժարական տվեց: Դրանից հետո նրա հետ չեմ հանդիպել: Ես Վարդան Մինասյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ` մինչև ֆեդերացիայի գործկոմի ու նախագահի ընտրությունները: Այն ժամանակ հայտարարել եմ, որ ֆեդերացիան ամբողջ կազմով մնում է աշխատելու, դրանից հետո ինքը հրաժարական է տվել»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Արթուր Վանեցյանը մանրամասնեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործը ոչ թե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերով զբաղվելն է, այլ երկրում ֆուտբոլը զարգացնելը, այն մասսայական սպորտ դարձնելը, ենթակառուցվածքների ստեղծումը, պրոֆեսիոնալ բժշկական ծառայությունների ապահովումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]