Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում զինյալներն առեւանգել են 14 զինծառայողների. YJC

Իրանում զինյալներն առեւանգել են 14 զինծառայողների. YJC

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալներն իրանցի 14 ուժայինների են առեւանգել Իրանի հարավարեւելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է YJC գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրա տվյալներով՝ առեւանգումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան. առեւանգողների թվում եղել են յոթ աշխարհազորայիններ, հինգ սահմանապահ եւ երկու զինվորական՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը):

Գործակալությունը հայտնել Է, որ ուժայիններին առեւանգել են Իրանում ահաբեկչական ճանաչված խմբավորումներից մեկի անդամները:

Միջադեպը տեղի Է ունեցել Սիստանի ու Բելուջստանի նահանգում, որտեղ պարբերաբար հարձակումներ են կատարվում իրանցի սահմանապահների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]