Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանեցյանը խոստովանում է, որ ֆուտբոլի ազգային թիմն ամենալավ վիճակում չէ ու երկրպագուներին խնդրում զինվել համբերությամբ

Վանեցյանը խոստովանում է, որ ֆուտբոլի ազգային թիմն ամենալավ վիճակում չէ ու  
երկրպագուներին  խնդրում զինվել համբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խոստովանում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գտնվում է ոչ ամենալավ վիճակում, ինչի պատճառները տարբեր են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը դիմեց ֆուտբոլասերներին և կոչ արեց զինվել համբերությամբ: «Մեզ շատ են մեղադրում նրա համար, որ խնդրում ենք համբերել, բայց իրականում համբերություն է պետք: Ով ֆուտբոլից լավ է հասկանում, գիտակցում է, որ մենք չենք կարող օդից Մեսի կամ Ռոնալդու ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ ունեցած հանդիպումներից: «Այո, ես հանդիպել եմ ֆուտբոլիստներին, ասել եմ՝ դուխներդ տեղը պահեք, պինդ եղեք, չընկճվեք: Ասել եմ, որ շատ ամոթ է, որ պարտվել ենք Ջիբրալթարին: Այո, այդ պարտությունը խայտառակություն է, ես այդպես եմ գնահատում, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում առկա է ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ես և պրոֆեսիոնբալ ֆուտբոլային մասնագետներն ունեն մեծ կասկածներ: Բայց կա այն, ինչ կա, մենք պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը»,- ասաց ՀՖՖ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]