Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չորս նախարար Է փոխարինվել Ֆրանսիայի կառավարությունում

Չորս նախարար Է փոխարինվել Ֆրանսիայի կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատը հոկտեմբերի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության կազմում կատարված վերադասավորումների մասին, որոնք պահանջվեցին ներքին գործերի նախկին նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթող լինելու որոշումից հետո: Ինչպես հետեւում Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի պաշտոնական հայտարարությունից, նորացված կաբինետի կազմում ընդգրկվել են չորս նոր նախարարներ, ինչպես նաեւ նախարարություններին առընթեր մի շարք պետական քարտուղարներ:

Ներքին գործերի նախարարությունից բացի, որը գլխավորել Է Մակրոնի մերձավոր քաղաքական զինակից Քրիստոֆ Կաստաները, վերադասավորումները վերաբերել են եւս երեք գերատեսչության: Նոր ղեկավարներ են ստացել մշակույթի նախարարությունը, որը գլխավորել Է Ֆրանկ Ռիեստերը, տարածքների կառավարման եւ տարածքային հանրակցությունների հետ կապերի նախարարությունը, որի ղեկավար Է նշանակվել Ժակլին Գուրոն, գյուղատնտեսության եւ պարենի նախարարությունը, որը գլխավորել Է Դիդիե Գիյոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am