Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը. Նիկոլ Փաշինյան

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով նախատեսվող բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, որ Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը և քաղաքական ուժերը ծանոթանան դրա նրբություններին:. «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն արված են պարզեցման ուղղությամբ: Շատ կարեւոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ  քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն` նախկինի պես յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում, դրանք հատուկ հաշվառման փաստաթղթեր չեն լինելու: Քաղաքացիների համար քվեարկությունը նման է 2017 թվականի ընտրություններին, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում ընտրողը վերցնում էր քվեաթերթիկը և պետք է նշան կատարեր, կարող էր նաև առանց նշան կատարելու քվեարկել, հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ: Վերանում է տարբեր գույնի գրիչների պատմությունը: Քաղաքացին քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ առանց որեւէ նշում կատարելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելիս խնդիրները բաժանել են երկու մասի՝ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներ և ավելի երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցեր: «Մենք գնացել ենք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերի լուծման ճանապարհով, ենթադրում ենք, որ շարունակելու ենք աշխատանքն արդեն խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]