1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալիայում ուգի եւ խաղալիք կենգուրու են նվիրել արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին

Ավստրալիայում ուգի եւ խաղալիք կենգուրու են նվիրել արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Ավստրալիայում շրջագայության ժամանակ առաջին նվերն են ստացել իրենց առաջնեկի համար. այն մասին, որ Սասեքսի դքսուհին հղի Է, նախօրյակին պաշտոնապես հայտարարել Է Քենսինգթոնյան պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրել Է Associated Press-ը, նորությունը հանկարծակիի Է բերել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրոուվին, որը պետք Է ընդուներ Հարիին ու Մեգանին. սակայն նա հասցրել Է օգնականներին ուղարկել գնումների եւ ապագա ծնողներին նվիրել խաղալիք կենգուրու ու պստլիկ ուգիներ:

«Առաջին նվերը ձեր մանկան համար»,-ասել Է Քոսգրոուվը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]