Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի ֆուտբոլիստ Արդա Թուրանը մեղադրվում է  սեռական ոտնձգության, անօրինական զենք կրելու, անձին վիրավորելու, անձի անվտանգությունը խախտելու հատկանիշներով: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Արդա Թուրանին սպառնում է 12,5 տարվա ազատազրկում:

Տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստին  դատի է տվել NTV հեռուստաալիքը՝ թուրք հայտնի երգիչ Բերքայ Շահինի քիթը կոտրելու և նրա կնոջ նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: 

Թուրանը Ստամբուլի զվարճանքի վայրերից մեկում անբարո առաջարկություն էր արել երգչի կնոջը, ապա երգչի հետ ունեցած վեճի ժամանակ կոտրել նրա քիթը:

Ֆուտբոլիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]