Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հայտնի է Արցախի ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրը


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին ներկայացրել են Արցախի խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջանոյանի հայտարարությունը. 

«Օրենքով սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար միայն ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն  է առաջադրել թեկնածու: «Հայրենիք» խմբակցության առաջադրած թեկնածուն Արտակ Արտյոմի Բեգլարյանն է: Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ