Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրենին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի 
Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկել են Եվրոպայի խորհրդի և Եվրամիության հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն լավ կառավարման համար» ծրագրի առաջին փուլի՝ 2015-2018թթ. արդյունքները և հաջորդ՝ 2019-2021թթ. փուլի ոլորտային ծրագրերը, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթուղթը։

Անդրադառնալով «Գործընկերություն լավ կառավարման համար» 2019-2021թթ. ոլորտային ծրագրերին՝ Նազարյանն արժևորել է դրանք՝ միտված ՀՀ նոր կառավարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումներին։

Ողջունելով հաջորդ եռամյա փուլի ոլորտային գերակայությունները, որոնց թվում են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց իրավունքների և խտրականության դեմ պայքարի ծրագրերը՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են դրանց հավասարաչափ բաշխվածությունն՝ ըստ ազգային և տարածաշրջանային բաղադրիչների։

Նույն օրը Երևանում ՀՀ իրավասու գերատեսչությունների և մարմինների պատասխանատուների և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գործընկերություն լավ կառավարման համար» միջգերատեսչական ամենամյա նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2015-2018թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը և քննարկվեցին 2019-2021թթ. նախատեսված գերակա ուղղությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]