Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին
11:11, 16 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների, իսկ Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարար: Շնորհավորում եմ արդեն դե յուրե և վերջնականապես նախարար նշանակվելու կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:
Երկու նախարարներն էլ մասնակցում են հոկտեմբերի 16-ի կառավարության նիստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում