Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը

Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի 
փոխվստահության մթնոլորտի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով կառավարության հունվարի 16-ի արտահերթ նիստի ընթացքում կնշանակվի Սյունիքի մարզպետ, նշում է, որ մարզպետի պաշտոնում առաջնահերթ պլաններ ունի, որոնք խոստանում է իրագործել: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Հունան Պողոսյանն ընդգծեց, որ առաջին քայլը լինելու է փոխվստահության մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը:

Հունան Պողոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքի մարզպետի պաշտոնում իր ընտրությունը: «Ես ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք: Այդ դադարը եղավ, իսկ դրանից հետո ես մեծ սիրով ընդունում եմ այս առաջարկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պողոսյանը:

Հունան Պողոսյանը շեշտեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակիցն է ու ամեն ինչ անելու է, որ նոր Հայաստանում լավ լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]