Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացիների մեծամասնությունը Կոնգրեսի ընտրություններում մտադիր Է պաշտպանել դեմոկրատներին. հարցախույզ

Ամերիկացիների մեծամասնությունը Կոնգրեսի ընտրություններում մտադիր Է պաշտպանել դեմոկրատներին. հարցախույզ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը մտադիր Է մասնակցել Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին եւ պաշտպանել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին: Այս մասին են վկայում հարցախույզի՝ հոկտեմբերի 15-ին ներկայացված արդյունքները, որը կատարել Է ABC հեռուստաընկերությունը The Washington Post թերթի հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաստատ մտադիր Է ընտրատեղամասեր գնալ հարցման մասնակիցների 76 տոկոսը, 12 տոկոսը, հավանաբար, կօգտվի քվեարկելու իր իրավունքից, իսկ շուրջ 10 տոկոսը վստահ չԷ, որ կգնա ընտրությունների: Նրանց թվում, ովքեր պլանավորում են քվեարկել, 53 տոկոսը մտադիր Է պաշտպանել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին, 42 տոկոսը՝ հանրապետական հավակնորդներին:

Այժմ հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով 236 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց, վեց տեղ թափուր Է: Սենատում հանրապետականներն ունեն աննշան գերակշռություն՝ 51 ձայն՝ դեմոկրատների 47-ի դիմաց եւ երկու անկախ սենատորներ, որոնք սովորաբար միություն են կազմում դեմոկրատների հետ:

Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաեւ նահանգների եւ տարածքների 39 նահանգապետեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]