Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն հաշվել է համաշխարհային տնտեսության վնասը Թրամփի առեւտրական պատերազմից

ԱՄՀ-ն հաշվել է համաշխարհային տնտեսության վնասը Թրամփի առեւտրական պատերազմից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել Է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսությանը կզրկի 1,52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առավել մեծ վնասը երկարաժամկետ հեռանկարում կկրի հենց ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC իսպանական թերթը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան նիստը:

Ինչպես պատմել են ԱՄՀ-ում, իրադարձություների զարգացման վատագույն սցենարի դեպքում համաշխարհային շուկան կկրճատվի 17 տոկոսով, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 1,9 տոկոսով: Այդպիսով, համաշխարհային տնտեսությանն ավելի ուժեղ ցնցումներ են սպասում, քան նրանք, որ տեղի ունեցան 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակներում:

Բացի այդ, ԱՄՀ-ի փորձագետները ենթադրում են, որ համաշխարհային տնտեսությունը դեռեւս լիովին չի զգացել Թրամփի վարչակազմի պրոտեկցիոնիզմի ազդեցությունը: Հենց 2019 թվականին միջազգային առեւտուրը կբախվի առավել մեծ խնդիրների: Ներկայում համաշխարհային առեւտրի սպասվող աճը կազմում Է 3,9 տոկոս, ինչը կես տոկոսով ցածր Է, քան անցած տարի: Սակայն ԱՄՀ-ի փորձագետները կարծում են, որ այդ ցուցանիշը հարկ Է նվազեցնել եւս 0,2 տոկոսով: Ինչպես նշել են ԱՄՀ-ում, եթե ԱՄՆ-ը եւ Չինաստանը չդադարեցնեն իրենց առեւտրական պատերազմը, ապա գլոբալ տնտեսությունը կկորցնի մոտավորապես 1,52 տրիլիոն դոլար:

Ընդսմին տնտեսության վրա բացասական ազդեցություն Է գործում նաեւ անորոշությունը Եվրամիութան կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ: Կարճաժամկետ հեռանկարում առեւտրական պատերազմից առավել մեծ վնասը կկրի Չինաստանը, իսկ ահա երկարաժամկետ հեռանկարում, առաջին հերթին պատասխան մաքսատուրքերի պատճառով, ամենից ավելի կտուժի հենց ԱՄՆ-ը, ընդգծում Է հրատարակությունը: Ավելի վաղ G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող Է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն Է եւ մեզ հարկավոր Է վերացնել լարվածությունը, որը կարող Է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա եւ ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել Է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա հայտնել Է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]