Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել

Թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում 
օձ է նկատվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:01-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]