1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Յուրի Բաշմետը և նրա «Մոսկվայի մենակատարներ»-ը եզակի համերգով հանդես եկան «Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում

Յուրի Բաշմետը և նրա «Մոսկվայի մենակատարներ»-ը եզակի համերգով հանդես եկան 
«Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ: 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետի եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը:

Այս համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի: Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ Յուրի Բաշմետի համերգը փառատոնի անակնկալներից է:

 «Յուրի Բաշմետը մոլորակի ամենահայտնի, ընդունված և ստեղծագործ մարդկանցից մեկն է: Նա սիրված է հայ հանրության կողմից ու մեծ պատիվ է՝ ևս մեկ անգամ լսել նրան: Բաշմետի ամեն մի այցը երաժշտական առումով մեծ տոն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Համերգի ընթացքում հնչեցին Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Գեորգի Սվիրիդովի և այլոց ստեղծագործությունները:

Յուրի Բաշմետը Հայաստանում պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:  Ծնվել է 1953 թվականի հունվարի 24-ին, Դոնի Ռոստովում: Լվովի երաժշտական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1971 թ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի բաժնում, իսկ 1976- 1978 թվականներին՝  Մոսկվայի կոնսերվատորիայի ասիստենտուրայում:

Ունեցել է համատեղ համերգներ այնպիսի հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռաֆաել Կուբելիկը, Մտիսլավ Ռոստրոպովիչը, Բեռնարդ Հեիտինգը և այլոք:

Նա համերգներ է ունեցել Մարթա Ագրերիխի, Նատալիա Գութմանի, Աննա-Սոֆի Մուտտերի, Օլեգ Կոգանի, Վիկտոր Տրետյակովի, Շլոմո Միտցի և այլ հանրահայտ կատարողների հետ:

Բաշմետը 1985 թվականից հանդես է գալիս նաև որպես դիրիժոր: Կազմել է բազմաթիվ երիտասարդական և ուսանողական նվագախմբեր: Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի երկակի դերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]